Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա մամուլի ասուլիսը Օվալաձև աշխատասենյակում հեռարձակվում է Սպիտակ տան կողմից։

«Դե, եթե դա է պետք»,- ասել է Թրամփը՝ վերոնշյալ հանդիպումը կազմակերպելու հնարավորության մասին հարցին։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Սպիտակ տունն այժմ աշխատում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների անձնական հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ «Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է, բայց կտեսնենք»,- ասել է նա։

 

153