Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա, երբ գործը հասնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երբ խոսքը վերաբերի ստորագրմանը, լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ եթե ստորագրեն նրանք, որոնց լեգիտիմությունը, մեղմ ասած, այլևս որևէ մեկի համար համոզիչ չէ, ապա նրանց փոխարինողները կարող են հետագայում կասկածի տակ դնել ձեռք բերված համաձայնությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը բարձր մակարդակի կոնֆերանսում՝ նվիրված պատմական հարավային ռուսական տարածքներին։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ հստակ ուրվագծել է Զելենսկու և նրա ռեժիմի օրինականության աստիճանի իր գնահատականը»։ 

Սակայն նա ընդգծել է, որ ռուսական կողմը, այնուամենայնիվ, չի հրաժարվում կապ հաստատել Զելենսկու և նրա վարչակազմի հետ՝ համաձայնեցնելու կարգավորման սկզբունքները, որոնք հարմար են բոլորին։

172