Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին, իսկ մնացած ընթացիկ հարցերը լուծելի են:

Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Բացի ճանապարհային երթևեկության կանոնների ճիշտ կարգավորումից մեզ համար առաջնային է եղել նաև հանցավորության կանխարգելման, բացահայտման բլոկև ևս պարեկային ծառայության առումով: 2004-ի կտրվածքով հազարավոր դեպքեր ենք ունեցել, երբ որ պարեկային ծառայողների կողմից անմիջապես կամ նրանց մասնակցությամբ մենք ունեցել ենք հանցագործությունների բացահայտում՝ թմրամիջոցների հայտնաբերում, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում և այլն:

Կարևորում եմ հանգամանքը, որ ծառայության ձևավորումը պետք է հասներ իր կարևոր նպատակակետերից մեկին՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պետք է փաստեմ, որ մենք վստահաբար հասել ենք թիրախին, որովհետև և Երևանում, և մարզերումդեպքեր ենքունեցել, որ հենց պարեկային ծառայողներն են ահազանգելիրենց առաջարկվող կաշառքի մասին և իրենք էլ բերման են ենթարկել իրավախախտին: Ըստ այդմ էլ ունեցել ենք հարուցված քրեական վարույթներ»,- ասել է նախարարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

231