Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը  վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կարգեց վարչապետի թեկնածու։

Համբարձումյանը «Հանրապետական» կուսակցության հավաքական կերպարն է՝ ցուցարար ծեծող, հանցավոր աշխարհի բարքերին ավելի մոտ կանգնած քան քաղաքականությանը։ Համբարձումյանը՝ Սերժ Սարգսայնի անձնական օգտագործման կուսակցության՝ «Հանրապետականի» հավաքական տեսակն է։

Անխոս, «Հանրապետականում» կան կրթված, վերլուծական և քաղաքական բարձր միտք ունեցող գործիչներ, (երկու-երեք հոգուց ոչ ավելի) բայց Սերժը որպես վարչապետի թեկնածու ընտրեց իր խմբակի ամենավարկաբեկվածներից մեկին, ընտրեց իր նմանին, որովհետև որքան էլ որոշները Սարգսյանին շախմատիստի անուն կպցնեն, միևնույնն է՝ Ազատիչը մնում է շարքային «ազարտնիկ» իր տեսակով, ընդ որում՝ վատ «ազարտնիկ»։ Մարդ, որը հանուն ազարտի չի խնայում ոչ միայն սեփական հայրենիքն ու երկիրը, այլև սեփական քաղաքական ուժին։

Առիթ ունեցել եմ նախկինում գրել, որ իմպիչմենտ կոչվող կրկեսը Քոչարյան-Սարգսյան զույգը օգտագործում է, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այլ ընդդիամդիր դաշտում սեփական տեղն ամրագրելու համար։ Սակայն դատելով Սերժ Սարգսյանի վարչապետի սրտի թեկնածուի կերպարից՝ կարելի է ասել, որ Սարգսյանը նույնիսկ ինքն իր հանդեպ է արդեն ազարտի մեջ ընկել։

Հերթը Ռոբերտ Քոչարյանինն է։ Նա պետք է այնպիսի թեկնածուի անուն տա, որն իր տեսակով ոչ միայն չի զիջի, այլև հանրապետականների թեկնածուից ավելի վարկաբեկված անուն կունենա։ Անխոս Ռոբերտ Քոչարյանին բավական բարդ ընտրություն է սպասվում։ Նրա թիմում Դավիթ Համբարձումյանի նման օդիոզ դեմքերի պակաս չկա և Քոչարյանը հավանաբար բավական մեծ «քասթինգ» է անցկացնելու։  Քոչարյանը պետք է ավելի վարկաբեկված թեկնածուի անուն տա, այլապես իմպիչմենտ գործընթացում տանուլ կտա Սարգսյանին։

Աղբյուրը՝ zarkerak.am

500