Պայթյուն՝ Իսակովի պողոտայում, մեքենան ամբողջովին այրվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 22-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։53-ին, մարվել՝ 14։57-ին։ Ավտոմեքենան այրվել է։
22 Հունիս, 2025 15:41
186