Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին երկուշաբթի օրը հրավիրել է գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ՝ պայմանավորված Իրանում ստեղծված իրավիճակով: 

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էր կոչ արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ ի պատասխան երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների։

«Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի լույսի ներքո ես վաղը հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ»,- գրել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել։

«Իրանի երեք միջուկային օբյեկտի, ներառյալ` Ֆորդոյի վրա հարձակման առնչությամբ գործակալությունը կարող է հաստատել, որ ներկա պահին օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ ունենա»,- ասվում է գործակալության X-ի միկրոբլոգում:

233