Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել արևմտյան Իրանին, հայտարարել է Պաշտպանության բանակը, որը առաջինն է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարության մեջ նշել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը «սկսել են հարվածների շարք արևմտյան Իրանի ռազմական թիրախների ուղղությամբ»։

«Բացի այդ, այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակման պատրաստ հրթիռային կայանքներին, Իրանի զինված ուժերի զինվորներին և արագորեն չեզոքացրել են այն կայանքները, որոնք կարճ ժամանակ առաջ հրթիռներ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

263