
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ:
Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի պարեկները մայիսի 21-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու:
30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: