Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 17-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են տեղափոխել 35-ամյա վարորդին և 33-ամյա ուղևորին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

«Երևանի բնակիչ 33-ամյա ուղևորի մոտ մոխրացած հետքերով և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ կային, իսկ ավտոմեքենայում 100 գրամից ավելի կանեփի բույսեր։

 

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

69