Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Նաիրի Գալստյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Վահրամի Գալստյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասերի.

Անկախության տոնի առթիվ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Վահրամի Գալստյանին շնորհել քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում:

170