Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ երկկողմ և բազմակողմ հարցեր քննարկելու համար, հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Ես դեռևս չեմ կարող բացահայտել (մանրամասները), քանի որ դրանք գոյություն չունեն։ Ակնհայտ է, որ նրանք կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ։ Օրակարգ որպես այդպիսին դեռևս չկա, բայց նման հանդիպում նախատեսված է», - նշել է դիվանագետը։

70