Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կոշտ հայտարարություն է արել Եմենի հուսիթների առաջնորդ Մոհամմեդ ալ-Հուսիի դեմ՝ սպառնալով նրան պատժել իր ագրեսիվ գործողությունների համար։

«Ձեր ժամանակը կգա։ Դուք և ձեր ղեկավարությունը կբախվեք ձեր գործողությունների հետևանքներին»,- հայտարարել է Կացը։

Նախարարը նաև նշել է, որ հուսիթների կողմից օգտագործվող «Մահ Իսրայելին, անեծք հրեաներին» կարգախոսը անպատասխան չի մնա։ Կացը հայտարարել է, որ Իսրայելի դրոշը կծածանվի Եմենի մայրաքաղաքում։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի պաշտպանել իր շահերը միջազգային ասպարեզում։

89