Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Իմ խոսքում ներկայացրել եմ հիմնադրամի ստեղծման գաղափարի ձևավորման նախապատմությունը։ Նշել եմ, որ հիմնադրամի առաքելությունը մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակության ստեղծումն ու տարածումն է՝ նպաստելով արժեքային և հանրային շահերին ծառայող մեդիամիջավայրի ձևավորմանը։

 

Հաշվի առնելով հիմնադրամի ձևավորման ընթացիկ փուլը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, միաձայն որոշմամբ ընտրվել եմ խորհրդի նախագահ:

 

Ամփոփելով նիստը՝ հաստատել ենք հիմնադրամի առաջիկա քայլերն ու գործողությունների ճանապարհային քարտեզը»,- նշված է գրառման մեջ։

81