
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին, հույս ունի, որ հարցը արագ կլուծվի։
«Ես շատերի հետ եմ հանդիպել Իրանի հարցով, մենք շատ արագ որոշում կկայացնենք»,- Araratnews.am-ի փոխանցմամբ` այս մասին նախագահական նստավայրում լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Հռոմում։
Հրատարակության աղբյուրները կարծում են, որ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից։ Սպիտակ տունը հայտնել է, որ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ շաբաթ օրը ավելի վաղ կայացած խորհրդակցությունները կառուցողական էին։ Նա նշել է, որ երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի «հնարավոր համաձայնագրի ընդհանուր շրջանակը»։