
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում:
Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների:
Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներ վերհանելու և ընդլայնելու տեսանկյունից:
Նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության իր գործընկերոջ` առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ:
Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, քննարկել են ոլորտային մի շարք հարցեր:
Առաջիկայում նախատեսվում է նախարարի ելույթը պանելային քննարկմանը: