
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։
Նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:
Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.
- մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
- երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
- երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
- չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ
Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։
Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ մայիսի 20, 2025թ․
Այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում։