
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի կրճատելու իր միջուկային ծրագիրը։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է «Tehran Times» թերթը։
Միաժամանակ, Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հասանելիություն տրամադրել միջուկային օբյեկտներին։
Մասնավորապես, Օմանում գտնվող իրանական պատվիրակության հաղորդագրությունները ցույց էին տալիս, որ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընդհանուր շրջանակային համաձայնագրի հասնել։
Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը միջնորդների միջոցով կարծիքներ են փոխանակել։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։