
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը համաշխարհային միջուկային տերություն է, ուստի ԱՄՆ-ն, ուզենա, թե չուզենա, պետք է կապ պահպանի նրա հետ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցիալական կայքի իր էջում։
Միացյալ Նահանգները, ի վերջո, պետք է կարողանա խոսել մի պետության հետ, որն ունի աշխարհում մարտավարական միջուկային զենքի ամենամեծ զինանոցը և ռազմավարական միջուկային զենքի երկրորդ զինանոցը, ասել է դիվանագետը:
Ռուբիոն ընդգծել է, որ Ռուսաստանը համաշխարհային տերություն է, որի հետ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Էր Ռիադում Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը տեւել է չորսուկես ժամ եւ ընդգրկել է քննարկումներ ուկրաինական հակամարտության կարգավորման համար շփումների կազմակերպման շուրջ։