
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ:
Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:
Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) պոկեց 95 կգ:
Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: