Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցությունն անցկացվել է նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, նախարարության ենթակա մարմինների ղեկավարների, հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Օրակարգում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության ոլորտային ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։

 

Մասնավորապես՝ քննարկվել են Ուսուցչի օրվան ընդառաջ նախատեսվող ուսուցչական համաժողովի կազմակերպչական աշխատանքները, ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառման հարցը, Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության անելիքները, ինչպես նաև մինչև տարեվերջ նախատեսվող 2026 թվականի բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների կատարման և նախարարության 2027 թվականի բյուջետային հայտի նախագծման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Ամփոփելով քննարկումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ շեշտադրելով նախատեսվող միջոցառումների պատշաճ կազմակերպման, սահմանված ժամկետների պահպանման և ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

72