Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Gulf Armenia-ն մասնակցեց Armenian Auto Show 3.0 ավտոմոբիլային ցուցահանդեսին, որը սեպտեմբերի 25–27-ը մեկ հարկի տակ համախմբեց ավտոմոբիլային ոլորտի առաջատար ընկերություններին, մասնագետներին և ավտոսիրողներին։

Որպես Gulf Oil International-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Gulf Armenia-ն ցուցահանդեսի շրջանակում ներկայացրեց բրենդի գործունեությունը, ծառայությունները և հայկական շուկայում զարգացման ուղղությունները։

Միջոցառումը նշանավորվեց նաև կարևոր նորությամբ․ Armenian Auto Show 3.0-ի շրջանակում առաջին անգամ հայտարարվեց Gulf շարժիչային յուղերի վաճառքի մեկնարկը Հայաստանում։ Gulf-ի շարժիչային յուղերի պաշտոնական վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից՝ համալրելով ընկերության ավտոմոբիլային առաջարկների տեսականին։

Ցուցահանդեսի ընթացքում Գալֆը հանդես եկավ նաև հատուկ առաջարկներով ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։ Միջոցառման այցելուներին ներկայացվեցին հավելյալ զեղչային հնարավորություններ և հատուկ պայմաններ, իսկ կորպորատիվ հաճախորդների համար՝ բիզնեսի կարիքներին համապատասխան մշակված ժամանակակից առաջարկներ և համագործակցության հնարավորություններ։

Gulf Armenia-ն Հայաստանում առաջարկում է EURO 5 չափանիշներին համապատասխան բենզին, դիզելային վառելիք և հեղուկ գազ (LPG)՝ շարունակաբար զարգացնելով ժամանակակից բենզալցակայանների ցանցը և սպասարկման մշակույթը։ Gulf-ի կայաններում գործում են 24/7 խանութներ, առաջարկվում են սուրճ, արագ սնունդ և ավտոմեքենաների խնամքի համար նախատեսված ծառայություններ։

«Gulf-ի համար ճանապարհը պարզապես մի կետից մյուսը հասնելու միջոց չէ։ Այն մշակույթ է, շարժում և մարդկանց միավորող միջավայր։ Մեզ համար կարևոր է լինել այնտեղ, որտեղ ձևավորվում է Հայաստանի ժամանակակից ավտոմոբիլային մշակույթը, և Armenian Auto Show-ն հենց այդպիսի հարթակ է», — նշում է Gulf Armenia-ի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար Լիդիյա Գրիգորյանը։

Armenian Auto Show 3.0-ին մասնակցությունը Gulf Armenia-ի համար դարձավ ոչ միայն բրենդը ներկայացնելու, այլև նոր պրոդուկտի մեկնարկն ազդարարելու, հաճախորդներին նոր հնարավորություններ առաջարկելու և կորպորատիվ համագործակցություններ զարգացնելու հարթակ։

 

Gulf Armenia-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ավտոմոբիլային մշակույթի զարգացմանը և մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք ձևավորում են ոլորտի նոր չափանիշներն ու միավորում ավտոմոբիլային համայնքը։

Gulf. Միասին մենք անկասելի ենք։

Այս ուղերձով ընկերությունն ամփոփեց իր մասնակցությունը Armenian Auto Show 3.0-ին՝ միաժամանակ ազդարարելով Հայաստանում իր գործունեության զարգացման և նոր առաջարկների ընդլայնման հաջորդ փուլը։

 

149