Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28–29-ը Ստոկհոլմում կմասնակցեմ Արևելյան գործընկերության Գենդերային հավասարության աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը։ Կանանց քաղաքական մասնակցությանն ու առաջնորդությանը նվիրված հանդիպումը կազմակերպում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, Եվրոպական հանձնաժողովը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։

Որպես բանախոս կմասնակցեմ «Առանց լռելու և վախենալու․ կին քաղաքական առաջնորդների դեմ սպառնալիքներին դիմակայելու միջոցները» քննարկմանը, որին կմասնակցեն նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները։

Կքննարկենք, թե ինչպես են տեղեկատվական միջավայրում հարձակումները, քաղաքական գործընթացներից դուրս մղումը և անվտանգության սպառնալիքները խաթարում կին առաջնորդների կապն իրենց ներկայացրած մարդկանց հետ, և ինչ քայլերով կարելի է դրանց հակազդել։

125