Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի կողմից Փարիզում իր դաշնակիցներին ներկայացված Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության առաջարկները ենթադրում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ եվրոպացի պաշտոնյաներին:

Միացյալ Նահանգները առաջարկել է Ռուսաստանի վերահսկողության տակ թողնել այն տարածքները, որոնք Մոսկվան զբաղեցրել է Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ։ Այս մասին ասվում է Ուկրաինայում խաղաղության առաջարկներում, որոնք ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆրանսիայում բանակցությունների ժամանակ։

ԱՄՆ-ն նաև առաջարկել է օրակարգից հանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։

Գործակալությունը նշում է, որ հնչեցված առաջարկները թույլ կտան «արդյունավետորեն սառեցնել պատերազմը»։ Bloomberg-ի աղբյուրները հրաժարվել են քննարկումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ վկայակոչելով բանակցությունների գաղտնի բնույթը։

Ապրիլի 17-ին Փարիզում Միացյալ Նահանգները մի քանի հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։

256