Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՏՄ-ում վերացվել է քաղաքացիների ազատ տեղաշարժման խոչընդոտներից մեկը՝ հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հիշեցրել, որ վերջերս ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի միջև վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։

«Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները ներկայումս գործնական հնարավորություն ունեն Բելառուսից Ռուսաստան և Ռուսաստանից Բելառուս անցնելու միջազգային երկաթուղային և օդային հաղորդակցության օգտագործվող ուղիներով, ինչպես նաև համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներով»,- հայտնել են հանձնաժողովից:

Մինչ այդ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը կարող էին հատել միայն ինքնաթիռով, այժմ քաղաքացիները կարող են երթևեկել նաև ցամաքային տրանսպորտով։ Դրա համար մուտքի արտոնագիր չի պահանջվում։

316