Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։
ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում համագործակցության առավել խորացումը ու ներդրումային հնարավորությունների ուրվագծումը:
Քննարկվել է նաև ՀՀ մարզերի և Հարավային Սինայի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության խորացումը:
18 Ապրիլ, 2025 23:53
253
Խրախուսում ենք Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել վստահության ամրապնդման հետագա քայլեր. Եգիպտոսի ԱԳՆ
24 Ապրիլ, 2024 19:17
Եգիպտոսի մայրաքաղաքի հրապարակներից մեկը Հայաստանի անունով կկոչվի
06 Մարտ, 2024 19:24
Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի
29 Հունվար, 2023 18:18