
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում և Ասիայում դիտարկում են սեփական միջուկային վահան ստեղծելու տարբերակները՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի պատճառով։
Araratnews.am-ի փոխանցմաբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը։
Հրատարակությունը պնդում է, որ ԱՄՆ նախագահի «շրջադարձը դեպի Մոսկվա և նրա արհամարհական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի հանդեպ» ստիպել են Վաշինգտոնի դաշնակիցներին մտածել ամերիկյան «միջուկային հովանոցի» տակից հնարավոր ելքի նախապատրաստման մասին։
«Մեծ ուժերի կոնսենսուսը այս զենքի չտարածման վերաբերյալ իսկապես խաթարված է»,- թերթին ասել է Carnegie Endowment-ի փորձագետ Անկիթ Պանդան: «Թրամփի ֆենոմենը հզոր խթան է տվել ԱՄՆ դաշնակիցներին կարծիքներ հնչեցնելու, որ միջուկային զենք ունենալը հիմնովին կլուծի Ամերիկյի անվստահության խնդիրը»,- նշել է նա: