
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:
Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։