Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք երկու կողմից բերում ու փակում ենք, ասում ենք՝ դե եկեք, աղքատության նիշի մեջ մնացեք։ Ինչի համար ենք անում։ Դա ոչ մի օգուտ չի տալիս։ Ընդ որում, սրա մասին կարևոր է հրապարակային խոսել, որ մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մեր սոցիալական տրամաբանությամբ աշխատող ծրագրերը մարդկանց ստրկացնելու մասին են։ Մենք փարոսից օգտվող սերունդներ ունենք, հասկանում եք՝ ինքը իրեն վերարտադրում է անընդհատ, այն ժամանակ փարոսից օգտվել ա, հետո հաջորդ սերունդն ա փարոսից օգտվում, հետո հաջորդ, և կյանքի մասին պատկերացումը մեր աջակցությամբ ամրագրվում է։ Ու մեզ հասանելի կյանքը փարոսն է։ Սա ֆունդամենտալ խնդիր է, և՛ քաղաքական, և՛ զարգացմանը խոչընդոտող խնդիր է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

228