
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։
Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։
Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։
Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։