
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։
«Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել»:
Araratnwes.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Արաղչին ասել է, որ Միացյալ Նահանգները «միայն կարող է երազել» Իրանի հետ համաձայնության հասնելու մասին, ինչպիսին Լիբիայի հետ կնքվեց 2003 թվականին: Այնուհետև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվեց զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու գաղափարից, և երկրում սկսվեց ապառազմականացման գործընթացը: