
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության ամբողջ զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Իրանի ժողովուրդը բավականաչափ քայլեր են ձեռնարկել՝ ամրապնդելու իրենց պաշտպանունակությունը, որպեսզի կարողանան դիմակայել ցանկացած ագրեսիայի լիարժեք վստահությամբ և կամքով»,- ասել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է իրանական SNN պետական գործակալությունը։