Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան պատրաստակամություն է հայտնել ավարտել միջազգային կարիերան Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հաղթանակ տանելու դեպքում։

«Ֆուրիա ռոխան» նվաճել է մունդիալի եզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերն է չափելու աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանու հետ։ Լոնդոնի «Չելսիից» վերջերս Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կուկուրելյայի խոսքերն մեջբերում The Touchline-ը․

 «Եթե մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, ես հենց հաջորդ օրը կզանգահարեմ Լուիս դե լա Ֆուենտեին և կասեմ, որ հեռանում եմ հավաքականից։ Դու չես կարող ավելիին հասնել, եթե արդեն դարձել ես Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող»։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքի «Մետլայֆ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23։00-ին։

267