Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սիոն»-ին։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկին «Սիոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հելդերը։ Սակայն 13-րդ րոպեին «Սիոն»-ը հակագրոհներից մեկի արդյունքում վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Բոտելին։ Առաջին կեսի 20-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Գոռ Մանվելյանը և «Նոա»-ի երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Րոպեներ անց «Սիոն»-ը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հեֆտին։
Երկրորդ կեսում արդեն «Նոա»-ն ևս մնաց 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտով հեռացվեց Մամբոն։ Հայաստանի գավաթակրին այդպես էլ չհաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, իսկ «Սիոն»-ը նույնպես չկարողացավ իրացնել ստեղծած պահերը։
«Նոա» – «Սիոն»` 2:2։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Շվեյցարիայում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1257406