Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հայտնաբերել որևէ նշան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նրա այցի ընթացքում՝ հուլիսի 7-8-ը, մահափորձ էր ծրագրվում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է «Axios» հարթակը։
Ավելի վաղ The« Wall Street Journal» (WSJ) թերթը և մի շարք իսրայելական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Իսրայելի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին տեղեկություններ են փոխանցել այն մասին, թե իբր Իրանը Անկարայում Թրամփի դեմ մահափորձ էր նախապատրաստում։
«Axios»-ի տվյալներով՝ Անկարայում հնարավոր մահափորձի սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել էր նաև Թուրքիայի հատուկ ծառայություններին։ Բոլոր հանգամանքները ստուգելուց հետո Թուրքիայի հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստում չի իրականացվել։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է «Axios»-ը, իսրայելական կողմի հաղորդումը դրդել է ամերիկյան հատուկ ծառայություններին լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել ԱՄՆ նախագահի պաշտպանության համար։