Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը:

Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

75