Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս ձևաչափը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է։ Հենց այդ պատճառով էլ 2024 թվականին կայացած վերջին հանդիպումից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանն առաջարկեց հաջորդ նիստն անցկացնել Ադրբեջանում։

Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ներկայացնելով երկրի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ այս հարթակը կարևոր նշանակություն ունի մասնակից պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի քննարկման տեսանկյունից։ Հենց այս մոտեցումից ելնելով՝ մենք կրկին վերահաստատում ենք Ադրբեջանում հաջորդ հանդիպումն ընդունելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախարարը։

78