Բայրամովը նշել է՝ ինչ է քննարկել Ուկրաինայի իր գործընկերոջ հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիև կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։
Այս մասին Ջեյհուն Բայրամովը գրել է X սոցիալական ցանցում։
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ադրբեջանա-ուկրաինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
«Մեր երկրները կապված են բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերությամբ»,- ընդգծել է Բայրամովը։
06 Օգոստոս, 2026 13:47
61
Բայրամովը Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06 Օգոստոս, 2026 10:09
Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ Լավրով
17 Հուլիս, 2026 17:17
«3+3» ձևաչափը կարևոր մեխանիզմ է տարածաշրջանային համագործակցության համար․ Բայրամով
17 Հուլիս, 2026 16:53
Բայրամովը Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06 Օգոստոս, 2026 10:09
Սիբիհան Բայրամովին շնորհավորել է Հայաստանի հետ կարգավորման հարցում առաջընթացի կապակցությամբ
16 Օգոստոս, 2025 16:26