Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական երկրներին միասնություն է անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Իսլամական ազգը չի հասնի անկախության և արժանապատիվ կյանքի այլ կերպ, քան համագործակցության և համախմբման միջոցով: Միասնությունը՝ հիմնված ճշմարտության, արդարության և փոխադարձ պատասխանատվության վրա, այն է, ինչն ամենից շատն անհրաժեշտ այժմ իսլամական երկրներին»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Փեզեշքիանը ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական միասնության 40-րդ միջազգային կոնֆերանսի բացմանը, որը, նրա խոսքով, անցնում է բացառիկ հանգամանքներում։ Իր ելույթում նա ընդգծել է, որ ոչ մի իսլամական երկիր չպետք է դառնա մյուսի դեմ ագրեսիայի հարթակ։

«Իրանն օգտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանվելու իր օրինական իրավունքից, բայց դա չի նշանակում նրա թշնամությունը մուսուլման հարևանների նկատմամբ»,- նշել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ Իրանը այժմ խոցելի վիճակում չէ և գիտի, թե ինչպես պաշտպանվել։

78