Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրանի իշխանությունները պատրաստ են հարևան պետությունների հետ փոխգործակցության բոլոր տեսակներին՝ հանուն տարածաշրջանում կայունության վերականգնման»:

Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության և փոխգործակցության տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում իսլամական երկրների և հարևան պետությունների հետ»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահի խոսքով՝ իսլամական երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հիմնարար պահանջ է։

Փեզեշքիանը հավելել է, որ միասնությունն ու համախմբվածությունը թշնամական կողմերի կողմից իրականացվող դավադրությունների դեմ ամենակարևոր զսպող գործոնն են։

Զրույցի ընթացքում նա նշել է, որ իր համոզմամբ՝ ԱՄՆ-ն պետք է շտկի իր տոնն ու մոտեցումն Իրանի հետ փոխգործակցության հարցում։

Իրանի նախագահը ընդգծել է, որ ուժի վրա հենվելն ու ահաբեկումը միայն կբարդացնեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխհասկացվածության հուշագրի իրագործման գործընթացը։

116