Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր էին 48 ժամվա ընթացքում վերահսկողության տակ վերցնել Իրանը։ ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր պաշտոնակալման տարեդարձի առթիվ ազգին ուղղված իր ուղերձում։
«Նրանք ծրագիր ունեին մեր հասարակությունը անկայունացնելու, բայց դա տեղի չունեցավ։ Իրավիճակը գործնականում վերահսկողության տակ է վերցվել ուժի և վճռական գործողությունների միջոցով»,- հայտարարել է Փեզեշկիանը։
Նա հավելել է, որ «չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Իրանի մասին այժմ խոսվում է որպես ուժեղ երկրի, որը մեծ արժանապատվություն և հարգանք է վայելում»։
«Մենք խոստանում ենք ժողովրդին, որ քանի դեռ ապրում և շնչում ենք, կծառայենք նրանց մեր ամբողջ ուժով»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նշել է, որ ինքը որևէ տրամաբանություն չի տեսնում իրանցի առաջնորդների սպանության մեջ. «Անկախ նրանից, թե որքան եմ մտածում այդ մասին, ես չեմ կարողանում գտնել որևէ տրամաբանական պատճառ, թե ինչու նրանք սպանեցին մեր առաջնորդին, մեր հրամանատարներին և գիտնականներին: «Մեր սպանված հրամանատարներից և գիտնականներից շատերը նույնիսկ տուն չունեին»,- ասել է նա։