Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կրճատվել է ավելի քան 30%-ով և կշարունակի նվազել՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ Դա հսկայական ցուցանիշ էր։ Անցյալ տարի այն նվազեց՝ կազմելով մոտ 8 միլիարդ դոլար»,- ասել է փոխվարչապետը Չոլպոն-Աթայում անցկացվող Ռուս-ղրղզական տնտեսական համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ այս տարի արձանագրվում է ապրանքաշրջանառության «շատ կտրուկ անկում»՝ նախորդ տարվա համեմատ մինչև երկու երրորդով։ Փոխվարչապետի գնահատմամբ՝ «ակնհայտ է, որ այն կշարունակի կրճատվել»։
Օվերչուկը նշել է, որ այն իրավիճակը, որն այժմ ձևավորվում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։
«Մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը»,- ընդգծել է նա։