Հայտնի է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (ՊՖԱ-PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Այս մասին պաշտոնապես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հատկանշական է, որ հեղինակավոր այս մրցանակի դափնեկրին որոշում են անձամբ ֆուտբոլիստները։ Քվեարկելու իրավունք ունեն միայն այն խաղացողները, որոնք հանդես են գալիս Պրեմիեր լիգայում։
Անգլիական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Բրունո Ֆերնանդեշը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով պորտուգալացին ճանաչվել է նաև առաջնության լավագույն ասիստենտ։
26 Օգոստոս, 2026 13:38
63