Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քիչ անց հայտնի կլինի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի փակ, գաղտնի քվեարկության սրդյունքները : Հիշեցնենք, որ այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից այս անգամ առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որի լրացված տարբերակը ուժի մեջ է մտել ս.թ հուլիսի 3-ին, սահմանում է, որ եթե իրավասու խմբակցությունը մշտական հանձնաժողովի նախագահի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, կամ առաջադրված նույն թեկնածուն երեք անգամ չի ընտրվում, ապա այդ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված, և քննարկվում է հաջորդ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Եվ նշվում է, որ եթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտվել է, ապա Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն Ազգային ժողովի առաջին նստաշրջանում համարվում է ավարտված, և Ազգային ժողովի ամենօրյա նիստերն ավարտվում են։