Քոչարյանի որդին և ևս 3 անձ կալանավորվել են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Նշենք, որ Araratnews-ի տեղեկություններով՝ տնային կալանք է սահմանվել Արամայիս Ոսկանյանի նկատմամբ, իսկ նրա կինն ու 2 աղջիկները կալանավորվել են։
26 Օգոստոս, 2026 12:47
450
Կաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ. ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետն ու ևս 2 պաշտոնյա կալանավորվել են
30 Հոկտեմբեր, 2026 11:03
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների նկատմամբ խափանման միջոց կալանք է կիրառվել
28 Հոկտեմբեր, 2026 12:53
Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձ
27 Հոկտեմբեր, 2026 13:04