Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չոլպոն-Աթայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Նշվում է, որ հինգշաբթի կանցկացվի նիստը նեղ կազմով, իսկ ուրբաթ՝ ընդլայնված կազմով, որին կմասնակցեն նաև ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետությունների ներկայացուցիչները։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները նիստերի ընթացքում կքննարկեն ինտեգրման խորացման արդիական խնդիրները։
«Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մաքսային կարգավորման և վարչարարության ոլորտում համագործակցության կատարելագործմանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացմանը, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորմանը»,- հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման մասնակիցները նաև կքննարկեն միասնական ագրարային շուկայի զարգացման միտումները և ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունները։
ՌԴ կառավարությունից հայտնել են, որ առանձնահատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել նաև կլիմայական օրակարգի կարգավորմանը։
«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացման հարցը, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում Չինաստանի հետ համագործակցության զարգացման շրջանակում»,- նշել են ՌԴ կառավարության աշխատակազմում։