Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48, 52, 54, 54ա, 70, 72, 74, 76, Տիգրան Մեծ նրբանցքի թիվ 2, 3, 4, 5, 5ա, 6, 7, 7ա, 8, 10, 11, 15, 27, 29, 31, 33, 54բ, 58 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Երկաթգծի 4-րդ բարաք թիվ 1-ից 31 հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վարշավյան փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

66