Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ «The Washington Post» (WP) թերթի հրապարակումը, ըստ որի՝ ԱՄՆ-ն բախվել է հրթիռային պաշարների պակասի, նախապես ծրագրված տեղեկատվական հարձակում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ և որևէ փաստական հիմք չունի։

«Այս անհեթեթությունը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներում որոշ անձանց կողմից, որոնք ինչ-ինչ պատճառներով ձգտում են վարկաբեկել նախարարին (Հեգսեթին)։ Ի դժբախտություն նրանց՝ նախագահ Դոնալդ Թրամփը մեծապես գնահատում է նախարար Հեգսեթին և կարծում է, որ նա փայլուն արդյունքների է հասնում»,- գրել է Լևիթը X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ «The Washington Post»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հուլիսի 31-ին Քեմփ Դևիդում՝ ԱՄՆ նախագահի արտագնա նստավայրում, կայացած նախարարների կաբինետի նիստի կուլիսներում Թրամփը Հեգսեթից պահանջել է բացատրություն այն կապակցությամբ, որ պաշտպանության նախարարությունը նախագահին մոլորության մեջ էր գցել Իրանի հետ դիմակայության պայմաններում սպառազինության կրիտիկական պակասի հարցում։

Թերթի տվյալներով՝ Թրամփը «կտրուկ քննադատել է Հեգսեթին, քանի որ համոզված էր, թե զինամթերքի հետ կապված խնդիրը արդեն լուծված է»։

87