Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը մնում է նվազագույն մակարդակի․ CNN
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
CNN-ը, հղում անելով «MarineTraffic» նավերի հետևման հարթակի տվյալներին, հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է առնվազն 10 առևտրային նավ։
Յոթ բեռնատար նավ մտել է Պարսից ծոց, իսկ երեքը՝ Օմանի ծոց։
Հեռուստաալիքը նշում է, որ նույն ժամանակահատվածում Բաբելմանդեբի նեղուցով անցել է առնվազն 19 առևտրային նավ։ Վեց բեռնատար նավ և չորս լցանավ մտել են Կարմիր ծով, իսկ վեց բեռնատար նավ և երեք տանկեր՝ Ադենի ծոց։
06 Օգոստոս, 2026 10:25
86