Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը լավ բանակցություններ են վարել օգոստոսի 4-ին։ Նա հավելել է, որ Իրանը շատ շուտով կբացի Հորմուզի նեղուցը։
«Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք շատ ուժեղ հարված կստանան, և այդ ժամանակ նեղուցը կբացվի»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ բանակցությունների արդյունքները կարող են հայտնի դառնալ 48 ժամվա ընթացքում։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը «այլևս չի կարող ունենալ» միջուկային զենք։ Սա ապագայում կձևակերպվի թղթի վրա։

«Axios»-ը նախկինում հաղորդել էր, որ Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի հասնելուն։ Հրատարակության աղբյուրները հավելել են, որ այս մասին կարող է հայտարարվել օգոստոսի 5-ին։

94