Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար գանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի միայն Միացյալ Նահանգները, և ինքը թույլ չի տա, որ Իրանը նման վճար գանձի։
«Ես թույլ չեմ տա, որ նրանք վճար գանձեն։ Եթե որևէ մեկը դա անի, ապա դա կլինենք մենք»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Իրանի հետ բանակցությունների ընթացքում նեղուցով անցնելու վճարի հարցը չի քննարկվում։
Ամերիկայի նախագահը նաև հերթական անգամ կարծիք է հայտնել, որ ներկայում Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Իրանական կողմը, սակայն, նախկինում բազմիցս հայտարարել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են Հորմուզի նեղուցը բացելու հնարավորությունը՝ արդեն երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին։
«Մենք կխոսենք նեղուցը բացելու մասին արդեն վաղը։ Լիակատար բացման մասին»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։